
Այսուհետև տանելու եմ ավելի սուր քաղաքական և անընդմեջ պայքար․ այս մասին այսօր «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:
Նա, հիշելով իր դեմ հարուցված գործի մասին, նշեց, որ դրանով փորձել են իրեն երկարատև մեկուսացնել հասարակությունից:
Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ առիթ ունեցել է շեշտել, որ երկրի ղեկավարը մտասևեռվածություն ունի իր անձի շուրջ:
«Բոլորին հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի ընկերն եմ և թիմի անդամ: Ըստ երևույթին՝ ձեռքերը չեն հասնում Միքայել Մինասյանին և նա փորձում է այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել կամ էմոցիա մտցնել: Տեղեկացնեմ, որ մեր ընկերությունը և մեր թիմը այնքան նորմալ են և ստաբիլ, որ նման աննորմալ քայլերով հնարավոր չէ, առավելապես, երբ մենք կապ չունենք այդ երևակայական մեղադրանքների հետ»,- ասաց Սաղաթելյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ սա 5-րդ գործն է, որով փորձում են իրեն հարցաքննել, ազատազրկել: