գլխավոր Աշխարհ Ո՞ր պետությունն է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք

Ո՞ր պետությունն է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք

ԱՄՆ-ը Չինաստանը դիտարկում է որպես գլխավոր սպառնալիք, իսկ Ռուսաստանը՝ ավելի քիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Չինաստանը մեր հիմնական մրցակիցն է: Չինաստանը 21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական մարտահրավերն է մեզ համար»,- ասել է նա ճեպազրույցում:

Ըստ Փրայսի՝ Ռուսաստանը «չունի ներուժ, հնարավորություններ՝ ներկայացնելու նույն մարտահրավերը, ինչ Չինաստանը»: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի հետ հարաբերությունները համարել էր ԱՄՆ-ի համար ամենամեծ մարտահրավերը, իսկ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը`որպես պակաս կարևոր, բայց լարվածության լուրջ գործոններ:

Իր հերթին, Չինաստանն ակնկալում է իր նկատմամբ ԱՄՆ-ի ռացիոնալ և պրագմատիկ մոտեցում, ինչպես նաև երկկողմ կապերի վերականգնմանն ուղղված քաղաքականություն: