գլխավոր Աշխարհ Ռուսաստանի ու Բելառուսի նոր համագործակցությունը

Ռուսաստանի ու Բելառուսի նոր համագործակցությունը

Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են ստեղծել զինծառայողներին վերապատրաստելու ուսումնառազմական համատեղ երեք կենտրոն, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Մոսկվայում մարտի 5-ին կայացած հանդիպման ընթացքում ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն եւ Բելոռուսի Հանրապետության ՊՆ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Խրենինը պայմանավորվել են ստեղծել երկու երկրների բանակի զինծառայողներին վերապատրաստելու երեք ուսումնառազմական համատեղ կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ: