
ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողները կոչ են արել ծառայակից ընկերներին, ինչպես նաև Բանակի բոլոր վետերաններին և նախկին ծառայողներին միանալ վաղը, մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ կայանալիք հանրահավաքին` ի աջակցություն ԳՇ պետին և Հայոց Բանակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը:
«Ես չեմ ծառայել Օնիկ Գասպարյանի հրամանատարության տակ նշված զորամասում, սակայն սիրով արձագանքում եմ կոչին և նույնպես կլինեմ այնտեղ։ Վաղը, 13.00, ՊՆ-ի մոտ բոլորս, ով «բանակ» լսելիս ասում է «ես եմ»»,- գրել է Արման Սաղաթելյանը։