գլխավոր Աշխարհ Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ

Սու-34 ռուսական կործանիչի օդային հարվածի արդյունքում զոհվել են 47 թուրք զինծառայողներ

«168.am» կայքը գրում է. «Ռուսական օդուժի Սու-34 կործանիչի օդային հարվածը ռուս, սիրիացի և թուրք զինվորականների՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին բախումների ժամանակ հանգեցրել է 47 թուրք զինծառայողների զոհվելուն:

Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:

Վերջիններիս ներկայությունը սիրիական տարածքներում կատեգորիկ կերպով հերքվում էր, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ սոսկ տուժողների առկայության մասին: Սակայն այսօրվա դրությամբ հայտնի է արդեն 47 զինվորականների զոհվելու մասին, ովքեր հրթիռակոծման տակ են հայտնվել թուրք ջիհադիստների հետ միասին:

Թուրքական կողմը գերադասում է չմեկնաբանել իր զինծառայողների՝ ահաբեկիչների դիրքերում գտնվելու փաստը, առավել ևս, որ 47 զինծառայողների զոհվելու մեջ մեղավոր է ինքը՝ Անկարան, ով հայտարարել էր այն մասին, որ թուրքական ուժերը բացակայում են այդ շրջանում, ինչից հետո էլ ռուսական կողմը սկսել է հասցնել զանգվածային օդային հարվածներ:

Այսօրվա դրությամբ իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում շարունակում է բարդ մնալ, և մասնագետների գնահատականներով՝ ռուս-սիրիական համատեղ ռազմական օպերացիան կարող է սկսվել այստեղ մոտակա ամիսներին»: