գլխավոր Իրադարձային «Իմ քայլ»-ից Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը

«Իմ քայլ»-ից Վահագն Թևոսյանը վայր կդնի մանդատը

«News.am» կայքը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը վայր կդնի մանդատը. նա վարչապետի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր՝ պատգամավորական գործունեության ժամանակ էլ հիմնական գործունեության ոլորտը մեդիան է եղել.

«Չեմ կարող միաժամանակ պատգամավոր լինել, ավտոմատ վայր եմ դնելու մանդատս։ Ես ինձ տեսնում եմ ավելի շատ մեդիաոլորտում աշխատելիս։ Կար հնարավորություն մրցույթին մասնակցելու, մասնակցեցի մրցույթին»,-նշել է պատգամավորը»։