գլխավոր Իրադարձային Արայիկ Հարությունյանը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արայիկ Հարությունյանը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

ԱՀ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը Եզդիների ազգային միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախագահի հրամանագիրը՝ Ազիզ Թամոյանին պարգևատրելու վերաբերյալ։

«Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը:Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է արվել պատերազմի հետևանքների հաղթահարմանը:»,- նշված է հաղորդագրության մեջ։