գլխավոր Իրադարձային Սահմանամերձ Շուռնուխում հայկական դրոշ կծածանվի`30 մ. բարձրության վրա

Սահմանամերձ Շուռնուխում հայկական դրոշ կծածանվի`30 մ. բարձրության վրա

Մարտի 7-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավորությամբ կբարձրացվի հայկական եռագույնը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Նա հայտնում է, որ դրոշը կծածանվի 30մ բարձրության վրա։

Նրա խոսքով` Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվել է Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում:

«Հանուն հայկականության վերադարձի, մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի։ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին ենք։ Մարտի 7-ին, ժամը 14։00-ին կմեկնարկվեն միջոցառումները։ Խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ուտելիքներով, Շուռնուխում ամբողջ օրը մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ կլինեն»,-եզրափակել է համայնքի ղեկավարը։