
Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է: Այս մասին տեղեկանում են «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից:
Հայտարարության մեջ նշված է, որ պրոթեզները շուտով կտեղափոխվեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
