գլխավոր Գլխավոր Կեղծ էջեր` Օնիկ Գասպարյանի անունով

Կեղծ էջեր` Օնիկ Գասպարյանի անունով

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտնում է, որ սոցիալական ցանցերում (Facebook, Twitter և այլն) ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր։

«Տեղեկացնում եմ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն անձնական օգտահաշիվ չունի որևէ սոցիալական ցանցում, նրա անունից հանդես գալու նմանատիպ փորձերը դատապարտելի են և ըստ կոնկրետ դեպքերի կարող են առաջացնել իրավական պատասխանատվություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Գլխավոր շտաբը հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը։