գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն 900 000 դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել

ԱՄՆ-ն 900 000 դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել

ԱՄՆ Պետքարտուղարությանն առընթեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերի բյուրոն 900 հազար դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի նպատակը «Հայաստանում աշխատողների իրավունքների ամրապնդումն է»՝ ՀՀ–ում Ռուսաստանի «ազդեցության ուժեղացման ձգտման» ֆոնին։ Այս մասին տեղեկանում ենք «Sputnik Ближнее зарубежье»-ից։

Պարզաբանման մեջ նշված է, որ բարեփոխումների ապահովումը հատկապես կարևոր է հիմա՝ աճող մտահոգության ֆոնին, որ Ռուսաստանն օգտագործում է իր ազդեցությունը շահավետ կերպով ուժեղացնելու հնարավորությունները: