գլխավոր Իրադարձային Նախկին զինվորականները կարիք չեն ունենա արտագնա աշխատանքի մեկնել

Նախկին զինվորականները կարիք չեն ունենա արտագնա աշխատանքի մեկնել

Կառավարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ընդունել ու այն ուղարկել Ազգային ժողով։

Փոփոխության հեղինակն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի շեմերը։

Առաջարկվում է  պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար տարիքային շեմը գործող 45-ից բարձրացնել՝ հասցնել մինչև 63 տարեկան, իսկ բարձրա­գույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորա­կան կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանային տարիքը լրացած զինծառայողները, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում են արտագնա աշխատան­քի այն դեպքում, երբ ցանկություն ունեն և ունակ են շարունակելու ծառայությունը ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում:

Նույնը վերաբերում է նաև այն քաղաքա­ցի­նե­րին, որոնց տարիքը գործող օրենքով թույլ չի տալիս ներգրավվել աշխատանքի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում, և այս խնդիրը վերացնելու նպատակով առաջարկվում է տարիքային շեմերը բարձրացնել։