գլխավոր COVID-19 Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին ամրապնդել համագործակցությունը՝ COVID-19-ը հաղթահարելու համար

Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին ամրապնդել համագործակցությունը՝ COVID-19-ը հաղթահարելու համար

«Որպես երկու գերտերություն՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարող են ձեռք ձեռքի տալ՝ մարդկությանը սպառնացող այս մարտահրավերին արձագանքելու համար», – այսօր Պեկինում հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը։

Հայտարարության նախօրեին Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկը՝ Brookings Institution-ը հատուկ զեկույց էր հրապարակել, պնդելով, թե արդեն մեկ տարի աշխարհում շարունակվող համավարակը հնարավոր է վերահսկողության տալ առնել միայն միջազգային համագործակցությամբ, մասնավորապես, աշխարհի երկու հզորագույն տնտեսությունների համատեղ ջանքերով։