գլխավոր Շոուբիզնես Հայտնի է` երբ մեծ էկրան կբարձրանա «Ֆորսաժ 9» ֆիլմը (լուսանկարներ)

Հայտնի է` երբ մեծ էկրան կբարձրանա «Ֆորսաժ 9» ֆիլմը (լուսանկարներ)

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` «Ֆորսաժ 9» ֆիլմը էկրաններին կհայտնվի ավելի ուշ քան ակնկալվում էր, հայտնում է Daily Mail–ը։

Ի սկզբանե ֆիլմը պետք է էկրաններին հայտնվեր 2020 թվականի մայիսին, սակայն դրա պրեմիերան հետաձգվել էր մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը, ապա` մայիսի 28-ը։ Վերջին տվյալների համաձայն` ֆիլմ էկրաններին կլինի հունիսի 25-ին։

Ֆիլմի հիմնական դերակատար Վին Դիզելը գրել է․ «Վերջապես։ Օրհնված և շնորհակալ եմ»: