գլխավոր Աշխարհ Իրանում ինքնաթիռի առևանգման փորձ է կանխվել. Al Jazeera

Իրանում ինքնաթիռի առևանգման փորձ է կանխվել. Al Jazeera

Իրանում ինքնաթիռի առևանգման փորձ է կանխվել: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera գործակալությունը` հղում տալով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ նախօրեին ժամը 22:10-ին Iran Air ավիաընկերության Fokker100 ինքնաթիռի` Անվազից Մաշհադ թռիչքի ժամանակ անհայտ անձը փորձել է առևանգել այն և տանել Պարսից ծոցի հարավային ափերին գտնվող երկրներից մեկը: Գործակալությունը նշում է, որ հարավային ափերին են գտնվում Բհարեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք շատ բարդ հարաբերություններ ունեն Թեհրանի հետ:

ԻՀՊԿ ստորաբաժանումները չեզոքացրել են առևանգչին: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սպահանի օդանավակայանում: Ուղևորներից ոչ ոք չի տուժել, առևանգիչը ձերբակալվել է: Նրա ինքնությունը չի բացահայտվում: