գլխավոր Գլխավոր Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից. ՈՒՂԻՂ

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից. ՈՒՂԻՂ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցով որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սաղաթելյան» ֆեյք օգտատիրոջ գործով:

Փետրվարի 19-ին՝ ուշ գիշերին ձերբակալված Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։ Ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։

Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին:

Արա Սաղաթելյանի պաշտպանների բերած վերաքննիչ բողոքը բավարարվեց, և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: