գլխավոր Աշխարհ Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը

Տոկիոյի Խաղերի կազմկոմիտեն բացառել է մրցումների կրկնական հետաձգման տարբերակը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կրկնական հետաձգումն անհնար Է եւ չի քննարկվում: Այդ մասին հայտարարել Է «Տոկիո-20»-ի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն Ճապոնիայի Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:

«Կան մարդիկ, ովքեր ասում են, թե Խաղերը հարակավոր Է կրկին հետաձգել, բայց, իմ տեսակետով, դա պարզապես անհնար Է: Խաղերի անցկացումը հուլիսին վերջին հնարավոր տարբերակն Է»,- նշել Է Մուտոն: Տարվա սկզբին համանման դիրքորոշում Է հայտնել նաեւ Միջազգային օլիմպիական կումիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը:

Բազմաթիվ հարցումների տվյալներով, որոնք անցկացվել են վերջին ամիսներին, Ճապոնիայի բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես Է գալիս այս ամռանը Տոկիոյում Օլիմիպիական խաղերի անցկացման դեմ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Մասնավորապես, Asahi համազգային թերթի հունվարի հարցման տվյալներով, երկրի բնակիչների առնվազն 86 տոկոսը հանդես Է գալիս Խաղերի անցկացման դեմ:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Խաղերին օտարերկրացի մարզասերների այցելությունից հարաժարվելու հարցը, ինչպես նաեւ տեղացի բնակիչների կողմից մրցումների այցելության խիստ սահմանափակում մտցնելու հարցը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով:

Սպասվում Է , որ այս հարցի շուրջը վերջնական որոշում կկայացվի մինչեւ մարտի վերջը: Օլիմպիադան Ճապոնիայի մայրաքաղաքում պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով եւ այժմ պլանավորվում են 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Ըստ որում Օլիմպիադայի «Տոկիո-2020» անվանումը պահպանված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: