գլխավոր Իրադարձային Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին

Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին

Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ: