գլխավոր Աշխարհ ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր՝ գերհզոր զենիթահրթիռային համակարգ՝ Бук-М3

ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր՝ գերհզոր զենիթահրթիռային համակարգ՝ Бук-М3

Бук-М3 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները բարեհաջող են անցել։ Փորձարկումներն իրենց մեջ ներառել են հիմնականում լեռնային ռելիեֆում ԱԹՍ-ների խոցումը։

Այս մասին հայտում է ռուսական «Известия» պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին։

Փետրվարի վերջին անցկացվել են փորձնական պարապմունքներ։ Դրանց նպատակը նորագույն  «Бук-М3» զենիթահրթիռային համակարգերի աշխատանքի գնահատումն էր, օրինակ՝  բարձր լեռնային տեղանքում ԱԹՍ-ներ որսալու արդյունավետությունը։ Համակարգերը հաստատեցին, որ ունակ են բարձր լեռնային տեղանքում որսալ և ոչնչացնել ոչ մեծ ԱԹՍ-ներ։ Անգամ ռադիոալիքների խլացման պայմաններում համակարգերը կարողանում էին հայտնաբերել ԱԹՍ-ները մեծ տարածությունների վրա։ Այս մասին թերթին պատմել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնյաներից մեկը։

Бук-М3 զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են ռադիոխլացման պայմաններում աերոդինամիկ թիրախներ խոցելու համար։ Մեկնարկային համակարգի վրա ամրակցված է 12 հրթիռ, իսկ ինքնագնաց կրակային կայանի վրա՝ 6 հրթիռ։ Նոր համակարգերի հիմնական առանձնահատկությունը, որով նա տարբերվում է իր շարքի նախորդ մոդելներից, ավելի մեծ բեռնատարողությունն է։ Կատարելագործվել է նաև կառավարման համակարգն ու անձնակազմի պաշտպանությունը։

 Бук-М3-ը ունակ է խոցել 2․5-ից մինչև 70 կմ բարձրության և 15 մետրից մինչև 35 կմ հեռավորության վրա գտնվող ու մինչև 3կմ/վրկ արագությամբ թռչող թիրախներ խոցել։ Համալիրը հագեցած է 9М317М հրթիռով, որն ունի ակտիվ ռադիոլոկացիոն մարտագլխիկ ու ինքնակառավարվող է։ Այն ավելի մեծ արագություն ունի ու կարող է դիմակայել կողային ավելի մեծ ճնշումների, ինչը դրան հնարավորություն է տալիս խոցել մանևրող թիրախները հզոր ռադիոէլեկտրոնային պաշտպանության պամաններում։

Ի դեպ, հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի ռելիեֆը, այն հիանալի տարբերակ է թշնամական ԱԹՍ-ներին դիմակայելու համար։