գլխավոր Աշխարհ Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից հրաժարվել է

Բայդենը նախատեսել է երկու հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, սակայն մեկից հրաժարվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսել է հարվածներ հասցնել Սիրիայի երկու նպատակակետերի, սակայն հետախուզական տվյալներ ստանալով, ըստ որոնց՝ այնտեղ են գտնում կանայք ու երեխպաներ, հրաժարվել է երկրորդ նպատակակետին հարվածներ հասցնելու մտքից նախատեսվածից կես ժամ առաջ: Այդ մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Աղբյուրի տեղեկություններով, փետրվարի 25-ի առավոտյան Բայդենը շուրջ մեկ ժամ շփվել է պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինի, քննարկելով հնարավոր ռիսկերն ու դիվանագիտական հետևանքները: Ընդգծվում է, որ խոսքը գնացել է մի քանի հնարավոր նպատակակետերի մասին, սակայն Բայդենը կենտրոնացել է Սիրիայում երկու օբյեկտների վրա:

Սակայն հարվածից կես ժամ առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Բայդենին է փոխանցել երկրորդ օբյեկտում կանանց ու երեխաների ներկայության մասին տեղեկատվություն: Արդյունքում՝ փետրվարի 26-ի գիշերը հարվածը հասցվել է մեկ նպատակակետի: