գլխավոր Աշխարհ Թուրք գեներալ է զոհվել

Թուրք գեներալ է զոհվել

Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել։ Սկզբում լուրեր տարածվեցին, որ անձնակազմի և ուղևորների զոհված 9 անդամներից մեկը գեներալ էր։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաստատեց լուրը թվիթերյան գրառումով։

Զոհված գեներալը Էլյազիգի կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշն է։

Հայտնի են նաև մյուս զոհերի անունները․

  • Օդաչու- լեյտենանտ Զիա Քյասափօղլու
  • Օդաչու- ավագ լեյտենանտ Բաշար Օզեր
  • Տանկի ավագ- Էրհան Օրնեքչի
  • Հետևակի ավագ լեյտենանտ- Դուրմուս Քյոքսոյ
  • Ենթասպա-Մեհմեթ Քյոքդերե
  • Հետևակի սերժանտ- Մուստաֆա Բաքիրջի
  • Շարքային- Ֆաթիհ Յագջի