գլխավոր Աշխարհ Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է ընկել, ինը մարդ է զոհվել (տեսանյութ)

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է ընկել, ինը մարդ է զոհվել (տեսանյութ)

Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռ է ընկել: Ողբերգության արդյունքում 9 մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:

Աղետի պատճառների մասին դեռևս տեղեկութուններ չկան:

«Բինգյոլից Տատվան թռիչք կատարած ուղղաթիռի հետ կապը 13.55-ին ընդհատվել է 14.25-ին (Երևանի ժամանակով): Անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել, դեպքի վայր են ուղարկվել  անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում պարզ դարձավ, որ ուղղաթիռը կործանվել է – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՝ փետրվարի 28-ին, հաղորդվել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (VKS) Մի-35 ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սիրիայում: Ուղղաթիռը ստիպված վայրէջք է կատարել տեխնիկական խնդիրների պատճառով, որոնց պատճառները դեռ հայտնի չեն:

Ինչպես հայտնում են գերատեսչությունները, Մի -35-ը  նախատեսված չի եղել կրակելու համար: Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ուղղաթիռը վայրէջք է կատարել Ռախանիա և Կասիմիա բնակավայրերի արանքում, որոնք գտնվում են Թել-Թամրա քաղաքից հյուսիս-արևմուտք:

Նշվում է, որ ուղղաթիռի անձնակազմին անհապաղ հասցրել են օդանավակայան, օդաչուի կյանքին ոչինչ չի սպառնում: