գլխավոր Գլխավոր Նիկոլ Փաշինյանի օրոք աղքատության մակարդակն աճել է. Սուրեն Պարսյան

Նիկոլ Փաշինյանի օրոք աղքատության մակարդակն աճել է. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Աղքատության մակարդակը ՀՀ 4 ղեկավարների օրոք

«Վերջին 30 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից մշակված աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 4 անգամ, ինչը դժվարեցնում է իրականացնել աղքատության մակարդակի համեմատություն Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք։ Այնուամենայնիվ, 2009 թվականի մեթոդաբանությունը թույլ է տալիս վերլուծել վերջին շրջանի ղեկավարների օրոք աղքատության մակարդակի դինամիկան։ Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի»։