գլխավոր Իրադարձային 4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է...

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանությունը Սյունիքում մի քանի կիլոգրամ ափիոն ու հերոին է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, գործում ներգրավված է 4 անձ:

«Օրերս Սյունիքի մարզի Ալվանք գյուղից Շվանիձոր տանող ճանապարհին իրավապահները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 4 կիլոգրամ 290 գրամ հերոին և 2 կիլոգրամ 100 գրամ ափիոն։ Թմրամիջոցներով փաթեթները պարկի մեջ էին, պարկն էլ թաղված էր»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, թե ում համար էր թմրամիջոցները բերվել։ Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել 4 անձի, որոնցից մեկը՝ օտարերկրյա քաղաքացի։

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։