գլխավոր Աշխարհ ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ ՉԺՀ-ի վերելքը կորոշի ապագայում անդրատլանտյան համագործակցությունը

Չինաստանի վերելքը կորոշի առաջիկա տարիներին Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը: Մարտի 4-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ մարտի 4-ին Բրյուգեում ելույթ ունենալով Եվրոպայի քոլեջում:

«Չինաստանի վերելքը կորոշի անդրատլանտյան կոոպերացիան առաջիկա տարիներին, որովհետեւ այն կազդի ուժերի գլոբալ հավասարակշռության վրա»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է համոզվի, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնի հակամարտությունների: «Մեր պատասխանատվությունն այն է, որ համոզվենք, որ Չինաստանի վերելքը չի հանգեցնում հակամարտության եւ պատերազմի: Նույնիսկ եթե մենք տարածաշրջանային դաշինք ենք մնում, Չինաստանի վերելքը կարեւոր է մեր անվտանգության եւ մեր արժեքների համար»,- նշել է նա:

Ըստ որում, գլխավոր քարտուղարի խոսքով, Չինաստանի վերելքը բացում է նաեւ նոր հնարավորություններ:

«Չինաստանը շուտով կունենա աշխարհում ամենամեծ տնտեսությունն, ինչը նույնպես նոր հնարավորություններ է ընձեռում մեր տնտեսությունների համար: Դա սպիտակի եւ սեւ հարց է: Մենք պետք է հասկանանք, որ դա մի նոր բան է, որտեղ մենք նաեւ հնարավորություններ ենք տեսնում»,- հավելել էնա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: