գլխավոր Մշակույթ «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում կներկայացվեն հայկական մանրանկարչության ընդօրինակությունները

«Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում կներկայացվեն հայկական մանրանկարչության ընդօրինակությունները

Հայկական մանրանկարչության լավագույն նմուշների ընդօրինակությունները, որոնց հեղինակները «Ծաղկելու արվեստը» ստուդիայի սաներն են, կցուցադրվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում: Այցելուներ հնարավորություն կունենան դիտելու նաև ստուդիայի սաների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 6-ին «Զանգակ» գրատանը: Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը:

«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 4 տարի է, ինչ Մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիան, որտեղ երեխաներն ու պատանիները սովորում են հայ միջնադարյան ձեռագրական արվեստի, մանրանկարչության առանձնահատկությունների մասին թե՛ տեսական և թե՛ գործնական պարապմունքների միջոցով:

Դասընթացները վարում է մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը: Իսկ տեսական պարապմունքների ընթացքում երեխաներին դասավանդում են նաև Մատենադարանի գիտաշխատողները: