գլխավոր Աշխարհ Համացանցում սպառնացել և հետապնդել են երկու հայ տղաների. նրանց շփոթել են մարդասպանների...

Համացանցում սպառնացել և հետապնդել են երկու հայ տղաների. նրանց շփոթել են մարդասպանների հետ

Երկու ընկերներ ՝ Էդգար Գրիգորյանը և Վազգեն Ադիբեկյանը, զոհ են դարձել հրեշավոր սխալի, որ կապված է Նիժնի Նովգորոդ Կուդմա գյուղում ընտանիքի աղմկահարույց սպանության հետ:

Սարսափելի ոճրագործությունը ցնցել է ամբողջ երկիրը: Փետրվարի 28-ին Նիժնի Նովգորոդի ծայրամասում գտնվող տնակում դաժանորեն սպանվել է վեց տարեկան տղա, նրա մայրը, տատիկն ու պապիկը: Կասկածյալին բերման են ենթարկել նույն օրվա երեկոյան մերձակա մայրուղում: Նա փորձել է թաքնվել մեքենայի մեջ, և ըստ նախնական տեղեկությունների ՝ վերջինս միայնակ չի եղել, նրա հետ եղել է երկու տղամարդ:

Շուտով Вконтакте սոցիալական ցանցում հայտնվեց «կասկածյալի» էջի հղումը: Օգտատերերից մեկը շտապեց հրապարակել էջի հղումը սպանության վերաբերյալ մեկ այլ գրառման տակ`մեկնաբանություններում:

Էջը պատկանում էր Վազգեն Ադիբեկյանին, որ այդ ժամանակ տեղյակ էլ չէր, որ իր անունը շրջանառվում է նման բովանդակությամբ: Երիտասարդի լուսանկարները տարածվեցին համացանցով մեկ լույսի արագությամբ: Դրանք հրապարակվեցին տելեգրամյան ալիքներում, լրատվամիջոցներում ամբողջ Ռուսաստանի տարածքով:

Հատկապես լայն տարածում է ունեցել այն լուսանկարը, որում Վազգենն իր ընկերոջ ՝ Էդգար Գրիգորյանի հետ միասին:

«Ով չէր զլանում, հրապարակում էր մեր լուսանկարը: Մենք սկսեցինք սպառնալիքներ ստանալ: Ես ստիպված էի աշխատանքի չգնալ », – ասել է Էդգարը «Комсомолка»-ին:

Այդ ժամանակվանից էլ ընկերների կյանքը դժոխքի ու մղձավանջի է վերածվել: Վազգենը ստիպված էր ջնջել իր էջը Вконтакте-ում:

«Այս ամբողջ ընթացքում ես գրում էի սոցիալական ցանցի ադմինիստրատորներին, որ դա սխալ է, և որ այդ սարսափելի հանցագործություն կատարած մարդիկ արդեն բերման են ենթարկվել», – նշում է Էդգարը: Մեկ օր հետո տղաների ընկերներից Անաստասիա Ժիգալովան, կանգնեց տղաների կողքին:

Աղջիկը գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ.

«Սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ Նիժնի Նովգորոդում, և մի շարք օգտատերեր առանց տեղեկությունը ստուգելու, տեղադրել են իմ ծանոթի լուսանկարը ընկերոջ հետ` նրանց որպես մարդասպաններ ներկայացնելով: Նրանք ոչ մի կապ չունեն այդ ոճրագործության հետ: Լուսանկարը, որը տարածվում է բոլոր համացանցային խմբերով, տեղադրվել է սխալմամբ: Մենք խնդրում ենք ձեզ դադարեցնել հետապնդումը և վիրավորանքը տղաների նկատմամբ»:

Տղաներն անգամ չեն ճանաչում ոչ այն ընտանիքը, որ անցնում են այդ ողբերգության միջով, ոչ էլ նրանց մոտ աշխատող փախստականներին: Նրանք, ինչպես բոլորը, դեպքի մասին իմացել են լրատվամիջոցներից:

Բայց ինչպե՞ս պատահեց, որ Վազգեն Ադիբեկյանի էջը սոցիալական ցանցերում հայտնվեց այս հանցագործության շրջանակում: Ամենայն հավանականությամբ, դա պարզապեռս շփոթմունք է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների ՝ զանգվածային սպանության մեջ կասկածվողին բերման են ենթարկել երկու տղամարդու հետ, որոնցից մեկի անունը համահունչ է Վազգենի անունին: Ինչ-որ մեկը տեղադրել սխալ հղում, որը Վազգենին էջինն էր:

Մի շարք լրատվամիջոցներ, առանց ստուգելու տեղեկատվության ճշգրտությունը, սկսեցին շրջանառել անմեղ մարդու լուսանկարը: Այժմ Նիժնի Նովգորոդի բնակիչները համակրում են երիտասարդներին և խորհուրդ են տալիս զրպարտության հայտարարությամբ դիմել ոստիկանություն: Հիմա նրանք մտածում են այդ մասին:

«Ես հաստատ չեմ կարող ասել, թե արդյոք մենք կդիմենք ոստիկանություն, փաստաբանները կզբաղվեն դրանով», – ասել է Էդգար Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած ոճրագործությունը կատարվել է փետրվարի 28-ին: Մարդասպանի զոհը դարձել է Ռուսաստանի երկաթուղիների Նիժնի Նովգորոդի հաղորդակցության տնօրինության ղեկավար Անատոլի Կորոլյովը, նրա կինը, 41-ամյա դուստրը և վեց տարեկան թոռը: Ողջ են մնացել միայն ավագ թոռն ու փեսան: