գլխավոր Պաշտոնական Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ալեքսան Ալեքսանյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Ալեքսան Ալեքսանյանը Արմավիրի փոխմարզպետ էր նշանակվել 2020թհոկտեմբերի 30-ին: