գլխավոր Պաշտոնական Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից

Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հենրիկ Մուրադյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Մուրադյանն ավելի վաղ հայտնել էր պաշտոնը թողնելու և բանակին միանալու մասին: