
Թուրքիան հանդես է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերացման օգտին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով հինգշաբթի օրը առցանց անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների և կառավարությունների ղեկավարների 14-րդ հանդիպմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերացումը կնպաստի տնտեսական բարգավաճմանն ու կայունությանը տարածաշրջանում»,-ասել է Թուրքիայի նախագահը