գլխավոր Իրադարձային Վրաստանի գյուղերից մեկում 13-ամյա դպրոցականը երեխա է լույս աշխարհ բերել. ձերբակալվել է...

Վրաստանի գյուղերից մեկում 13-ամյա դպրոցականը երեխա է լույս աշխարհ բերել. ձերբակալվել է 1 անձ

Վրաստանի Գորի շրջանի գյուղերից մեկում 13-ամյա դպրոցական աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է գործով 1 անձի ձերբակալման մասին, գրում է Грузия онлайн պորտալը:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն ՝ սեռական բնույթի ներթափանցում 16 տարին չլրացած անձի մարմին:

Աղբյուրի համաձայն, գյուղում արդեն վաղուց գիտեին տեղի ունեցածի մասին: Ձերբակալվել է ընտանիքի ծանոթը, իսկ բռնաբարությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը 12 տարեկան էր: Ըստ աղբյուրի՝ նա երեխային լույս աշխարհ է բերել անցած ամռանը: