գլխավոր Facebook Սոթքի հանքավայրի 300 աշխատակիցներ կանգնած են կրճատման վտանգի առջև. Թագուհի Թովմասյան

Սոթքի հանքավայրի 300 աշխատակիցներ կանգնած են կրճատման վտանգի առջև. Թագուհի Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ահազանգեր եմ ստացել, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ կրճատման խնդրի առաջ են կանգնել, որոնցից ավելի քան 100-ը արդեն գործազուրկ են, և արդյունքում սոցիալական լրջագույն դժվարությունների հանդիպած մեր հայրենակիցները պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել՝ նույնիսկ փակել այն երկաթգիծը , որտեղով որ տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը դեպի Արարատ՝  այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով: 

Հուսով եմ՝ Կառավարությունը կկարողանա որևէ կերպ օժանդակել փաստացի պատերազմի հետևանքով  ծանր վիճակում հայտնված մեր սահմանամերձ շրջանի հայրենակիցներին»:

Մանրամասները՝ տեսանյութում