
Խրհրդարանն անգամ փակ գաղտնի քվեարկությամբ չկարողացավ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրել: Վահագն Հովակիմյանը, որը հաշվիչ հանձնախմբի նախագահն էր, տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 36 պատգամավոր, 8 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։
Թեկնածուներից Արմեն Հայկյանցը ստացել է 13 ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն, Սամվել Գրիգորյանը՝ 0 ձայն:
Հիշեցնենք, որ ԱԺ–ում հարցի քննարկման օրը Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով, հետևաբար որոշումը չի ընդունվել: