գլխավոր Աշխարհ Շնորհալի անհատականություն, բացառիկ մարդ. Զախարովան` Լավրովի մասին

Շնորհալի անհատականություն, բացառիկ մարդ. Զախարովան` Լավրովի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպիսին է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքում և աշխատանքից դուրս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Անհատականություն, շնորհալի անհատականություն, բացառիկ մարդ… բացառիկ պրոֆեսիոնալ և միևնույն ժամանակ իսկական մարդ: Համադրություն, որը մեր օրերում հաճախ չի հանդիպում»,- Լավրովի մասին խոսելիս նշել է նա։ 

Միաժամանակ, Զախարովան պարզաբանել է, որ նախարարության աշխատակիցների կյանքն ու աշխատանքը անբաժան են։

Նա նաև հիշեցրել է, որ նախարարը բանաստեղծություններ է գրում: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով ՝ «Լավրովի պոեզիան իրական է», որի համեմատությամբ իր իսկ ստեղծագործական աշխատանքը պարզապես հոբբի է։