գլխավոր Իրադարձային Մինչ օրս 2000 զինծառայողի մարմին է նույնականացվել․ Ավանեսյան

Մինչ օրս 2000 զինծառայողի մարմին է նույնականացվել․ Ավանեսյան

«Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում և արդեն փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի զինծառայողի մարմին է դատաբժշկաան փորձաքննության ենթարկվել։

Դիտարկմանը, որ կան ծնողներ, որոնք բողոքում են՝ ասելով, որ ԴՆԹ անալիզները երբեմն սխալ են, նախարարն ասաց, որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել և որևէ սխալ տեղ չի մնացել։