գլխավոր Իրադարձային ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են Գագիկ Ծառուկյանի հետ

ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են Գագիկ Ծառուկյանի հետ

168.amի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին գնում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։ Նշենք, որ թեպետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ նախատեսվում է Փաշինյան-Ծառուկյան հանդիպում, սակայն ԲՀԿ-ական պատգամավորները մինչև  այս պահը դեռ չգիտեն` կայանալո՞ւ է հանդիպումը, թե՞ ոչ, և ի՞նչ բովանդակություն է այն ունենալու։ Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ՝ Գագիկ  Ծառուկյանը հանդիպելո՞ւ է Փաշինյանի հետ, թե՞ ոչ: