գլխավոր Իրադարձային Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդունելու Սահմանադրության նոր տարբերակ

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդունելու Սահմանադրության նոր տարբերակ

Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն ընդունելու Սահմանադրության նոր տարբերակ, որը կհամապատասխանի ժամանակի բոլոր պահանջներին և կդառնա ամուր հիմք երկրի հետագա զարգացման համար: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ պետական Anadolu գործակալության` Թուրքիայի պետության ղեկավարը կոչ է արել Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև լրատվամիջոցներին և գործարար շրջանակներին նպաստել նոր Հիմնական օրենքի տեքստի մշակմանը:

Էրդողանի պնդմամբ` «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման ընթացքում իրականացված մի շարք բարեփոխումների շնորհիվ, Թուրքիայի ժողովրդավարական և տնտեսական պատկերը լիովին փոխվել է: