գլխավոր Գլխավոր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են. Մարուքյան

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են. Մարուքյան

«Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են»։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դրա համար կա կամք այս բանակցությունները շարունակելու։ Վարչապետն էլ ունի։ Իսկ «Բարգավաճ Հայաստանի» կամքը կերևա այն բանից հետո, երբ պարզ կդառնա` կգան հանդիպման վարչապետի հետ ու ինչ կխոսեն»,– նշեց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանը պետք ցրվի դրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով։ Եթե դրանցից մեկը չի համաձայնում, ապա գործընթացը տապալվում է։

Վերջինս նաև շեշտեց, որ ինքը չի պատկերացնում առանց ԶՈւ ԳՇ պետի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու արտահերթ ընտրությունների անցկացումը, մինչդեռ Փաշինյանն, ըստ նրա, երկու խնդիրները միմյանց հետ չի կապում։