գլխավոր Իրադարձային Կրեմլում Քոչարյանին անվանել են բարյացակամ քաղաքական գործիչ. Պեսկով

Կրեմլում Քոչարյանին անվանել են բարյացակամ քաղաքական գործիչ. Պեսկով

Կրեմլից անդրադարձել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նշել է, որ Կրեմլում Քոչարյանին անվանել են բարյացակամ քաղաքական գործիչ, բայց անհեթեթ են համարել այն միտքը, որ նա իր գործողությունները համակարգում է Մոսկվայի հետ:

«Հայաստանում քաղաքական գործիչները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ։ Սա միանգամայն աբսուրդ հարցադրում է։ Ինքը ՝ Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է։ Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի հետագայում ևս զարգացնել և խորացնել փոխգործակցությունը ՌԴ-ի հետ։ Նա այն մարդն է, որ մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար։ Մենք ընդհանուր առմամբ գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը ։ Մեզ համար դա գլխավորն է», – ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այդ քաղաքական գործիչների թվին է պատկանում նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: