գլխավոր Իրադարձային Ֆուտբոլիստ Մամաևի կինը հերքել է ինքնասպանության փորձի մասին լուրերը

Ֆուտբոլիստ Մամաևի կինը հերքել է ինքնասպանության փորձի մասին լուրերը

Ֆուտբոլիստ Պավել Մամաև կինը՝ 32-ամյա Ալանան, հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը: Նա ասել է, որ իրեն լավ է զգում, իսկ ինքը տանն է: Պարզվել է, որ ինքնասպանության մասին տեղեկությունները կեղծ են:

«Ես պարզապես … : Ես չեմ հոսպիտալացվել: Չգիտե՞ք իմ կատակները, հա՞» – ասել է Ալանա Մամաևան Life-ին:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Մոսկվայում անգիտակից վիճակում գտել են «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևի կնոջը ՝ Ալանա Մամաևային: Ըստ Baza-ի, նա իբր ինքնասպանության փորձ է կատարել:

Ավելի վաղ Instagram-ում Ալանան ասել էր, որ մեղադրում է ամուսնուն դավաճանության մեջ, որը նա կատարել էր, երբ ակումբի հետ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Իսպանիայում:

Աղբյուր` Armsport.am