գլխավոր Իրադարձային 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Մինասյան

2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ. Մինասյան

«Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է։ Նիկոլի պայքարի նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Հենց այստեղ է ուրվագծվում մոտեցումների տարբերությունը՝ Նիկոլին ամեն ինչ քանդելն է կարևոր, ընդդիմությանը՝ կործանումից հնարավորինս շատ բան փրկելը»։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Դժբախտությունն այն է, որ պետական ինստիտուտները կործանումից փրկելով՝ մենք ոչ թե կանխում ենք քայքայումը, այլ ընդամենը դանդաղեցնում ենք այն։ Եվ դա գիտակցելու համար մենք պարզապես պետք է համեմատենք, թե ինչ ենք ունեցել նոյեմբերի 10-ին, և ինչ ունենք հիմա։

Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ։ Նրան ոչինչ չէր սահմանափակում։ Կորուստները նրան չէին հուզում։ Եւ նա քայլում էր՝ ոչ մի արգելքի չնայելով: Եվ բացի այդ, նոյեմբերի 9-ից անցած ողջ ընթացքում Նիկոլն ամենաթույլն էր ընդամենը 10-ին, 11-ին և 12-ին, երբ նա ողնուղեղով զգում էր, որ մի քիչ էլ՝ և իրեն կկախեն լապտերի սյանը։

Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին։ Դե, կամ էլ՝ չմոռանան»,- գրել է նա: