գլխավոր Աշխարհ Շվեդիայում դանակով զինված տղամարդը 8 մարդու է վիրավորել

Շվեդիայում դանակով զինված տղամարդը 8 մարդու է վիրավորել

Շվեդիայի հարավում գտնվող Վետլանդա քաղաքում երիտասարդ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, ինչի հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության հայտարարությանը:

Ինչպես հաղորդվում է, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց մի մասին հոսպիտալացրել են:

Ոստիկանությունը ձերբակալություն կատարելիս կրակ է բացել հարձակվողի նկատմամբ և վիրավորել նրան: Նա ողջ է, նրան նույնպես հոսպիտալացրել են: Սակայն նրան դեռ չեն հարցաքննել, չարագործի դրդապատճառներն անհայտ են:

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել և չի բացառում, որ կատարվածը կարող է ահաբեկչություն լինել: