գլխավոր Իրադարձային Քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

Քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

ԻՔՄ հաղորդագրությունը մարտի 3-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ.

Այսօր՝ 2021 թվականի մարտի 3-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

Հիշեցնենք, որ նշված ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 16։43-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է շուրջ 3900 մարդ։