գլխավոր Իրադարձային Պատգամավորները, աշխատավարձից բացի, նաև 50 հազարական դրամ կստանան

Պատգամավորները, աշխատավարձից բացի, նաև 50 հազարական դրամ կստանան

Կառավարությունը նախատեսում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածում փոփոխություններ անել, որի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորները պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ փոխհատուցում կստանան։

Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Նշենք, որ պատգամավորները, հարկերը վճարելուց հետո, շուրջ 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Այս մասին գրում է factor.am-ը: