գլխավոր Մեդ Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոցներ

Դեմքի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոցներ

Կիտրոն-մեղրային մազազերծման միջոց(դեպիլյատոր)

Կես կիտրոնի հյութը խառնել ջրային բաղնիքի վրա հալեցված 1 ճաշի գդալ մեղրի հետ, պատրաստել տաք խառնուրդ և քսել անցանկալի մազերով հատվածին։ Երբ դիմակը սառչի, այն հարկավոր է մեկ շարժումով հեռացնել բահիկի օգնությամբ։

Շաքարա-ձվային մազազերծման միջոց

100 գրամ եգիպտացորենի ալյուրը մանրակրկտորեն խառնել 1 ձվի սպիտակուցի և մեկ բաժակ շաքարավազի հետ։ Դիմակը քսել անցանկալի մազերով հատվածին և թողնել չորանա, այնուհետև տաք և փափուկ լաթով մաքրել դիմակը։ 


Անանուխի թեյ


Անանուխը հայտնի է իր տղամարդկային հորմոնների քանակն իջեցնելու հատկությունով։ Անանուխի թեյի պարբերաբար օգտագործումը կարող է դանդաղեցնել անցանկալի մազերի աճը, ինչպես նաև ամրացնել ներվայն համակարգը։ Անհրաժեշտ է օգտագործել օրը 1 բաժակ՝ 3 ամսվա ընթացքում։ Անանուխի թեյը հակացուցված է զարկերակային ցածր ճնշում ունեցողներին։