
Շիրակցի գերեվարված տղաների ծնողներն ու հարազատները աշխատանքային օրվա ավարտին թույլ են տվել մարզպետարանի աշխատակիցներին դուրս գալ շենքից, այն բանից հետո , երբ նրանց հետ հանդիպման են եկել Շիրակի մարզպետն ու ոստիկանապետը։ Այս մասին Shantnews.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի հասարակայնության և լրատվության հետ բաժնի պետի պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը:
Մարզպետարանի դուռը փակած գերեվարված տղաների հարազատները որոշել են դադարեցնել ակցիան, տուն գնալ,բայց վաղը կրկին շարունակելու են:
Հիշեցնենք ,որ այսօր հրադադարի հաստատումից հետո խաղաղ պայմաններում, գերեվարված շիրակցի տղաների ծնողներն ու հարազատներն ներսից նստարաններով փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը և պահանջում էին պատկան կառույցներից իրենց որդիների հայրենիք վերադարձի հստակ ժամկետներ նշել և կրկին հանդիպում են խնդրում վարչապետի հետ։