գլխավոր Իրադարձային Նոր ներկայացում է պատրաստվում. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նոր ներկայացում է պատրաստվում. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնաբանել է հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններն այն մասին, որ ինքը հրամաններ է տվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

«Դա իրականությանը համապատասխանում է նույնքան, որքան կապիտուլյանտի հայտարարությունները Ալիևի կառուցողական լինելու, Շուշին՝ ադրբեջանական քաղաք լինելու, «Իսկանդերի»` 10 տոկոսով պայթելու մասին: Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, տեսնենք: Երբ որ ներկայացումը դիտենք, մնացած հարցերին կանդրադառնանք՝ կամ ընթացքում, կամ վերջում», – ասել է նախկին նախագահը՝ լրագրողների հարցերին պատասխանելով շախմատի առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունից հետո: