գլխավոր Իրադարձային Հայրենիքի փրկության շարժման 2 ներկայացուցիչ նորից հանդիպել են նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման 2 ներկայացուցիչ նորից հանդիպել են նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման երկու ներկայացուցիչ այս պահին ՀՀ նախագահի նստավայրում են։ Տեղեկությունն այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Որպեսզի հստակ հասկանանք իրավիճակը և ինչ են պատրաստվում անել նախագահական նստավայրում, մեր ներկայացուցիչներից 2-ը հիմա նախագահական նստավայրում են` զարգացումներին ծանոթանալու համար»,– ասաց Մանուկյանը։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման  ներկայացուցիչներն այսօր առավոտյան արդեն հանդիպել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։