գլխավոր Իրադարձային Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ կհարցաքննեն մարտի 4-ին

Վազգեն Մանուկյանին որպես մեղադրյալ կհարցաքննեն մարտի 4-ին

Protesters of 17 opposition parties demand RA PM Nikol Pashinyan’s resignation on Freedom Square of Yerevan, Armenia

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին գնալու է քննչական կոմիտե, որտեղ ըստ ամենայնի նրան մեղադրանք կառաջադրվի ու կհարցաքննվի որպես մեղադրյալ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ 2021 թ․ փետրվարի 20-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։