գլխավոր Facebook Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում. Աշոտյան (լուսանկար)

Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում. Աշոտյան (լուսանկար)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար Բաղրամյան պողոտայից, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է անցկացվում, նույն ժամանակահատվածում ԱԺ-ի բակից դիպուկահարների թիրախում հայտնվել են իրենք։

«Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։

Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք  դիպուկահարների թիրախում։

Ուշադիր նայեք Հովհաննեսի դեմքի լուսային կետին»,- գրել է Աշոտյանը։